Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն

Առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում են տեղումներ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 20-21-ն առանձին շրջաններում, 22-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով, հովտային շրջաններում անձրևի տեսքով, հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 22-ի ցերեկը, 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք. Թորոսյան

Տեղեկությունը հրապարակել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 24- ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս մարտի 20-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 21-ին սպասվում է  կարճատև անձրև և ամպրոպ։ Մարտի 22-24-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում մարտի 20-ի գիշերը կգրանցվի 3-5 աստիճան տաքություն, ցերեկային ժամերին կլինի +10, +12 աստիճան։

Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին