Կորոնավիրուսի վարակման 112 դեպքը կապված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ

Մարտի 20–ի ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 136 դեպք է արձանագրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանում արդեն հաստատված կորոնավիրուսի վարակման 112-ը դեպքը կապված են Էջմիածնի ու արտադրամասի դեպքերի հետ։

«Հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:

Որքանով կազդի արտակարգ դրությունը գների վրա. ԿԲ-ի պարզաբանումը

Նշենք, որ մարտի 20–ի ժամը 10։00–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 136 դեպք է արձանագրվել։

Հիշեցնենք` կորոնավիրուսի առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

Մարտի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ կորոնավիրուսի դեպք է արձանագրվել նաև Երևանի արտադրական ձեռնարկություններից մեկում։

Ի՞նչ անել, եթե ախտահանող միջոցն ալերգիկ ռեակցիա է առաջանում․ խորհուրդներ մասնագետից

Դրանից հետո հաստատված դեպքերի մեծամասնությունը կապված էր հենց այդ արտադրամասի հետ: Հայաստանում մարտի 16–ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է հայտարարվել։