Ինքնասպանություն է գործել «Ավագյան» բժշկական կենտրոնի 35–ամյա բաժնի վարիչը

Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ժամը 00։45–ի սահմաններում։ Ոստիկանությունում ահազանգը ստացել են դրանից 15 րոպե անց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ 35–ամյա բժիշկ է ինքնասպանություն գործել։ 

Ինչպե՞ս կանխել ինքնասպանությունները զինված ուժերում. փորձագետի կարծիք

«Մարտի 20–ին` Ժամը 01։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանի բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Մաշտոցի բաժին և հայտնել, որ 00։45–ին Հալաբյան փողոցի 9–րդ շենքի բժշկական կենտրոնում ինքնասպանություն է գործել 1985 թվականին ծնված տղամարդ` շենքի 4–րդ հակի շքամուտքի պատուհանից ընկնելով ներքև»,–Sputnik Արմենիային հայտնեցին ոստիկանությունից։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Ա. Ա-ն էր։

shamshyan.com–ի տեղեկություններով՝ Ա. Ա-ն մասնագիտությամբ բժիշկ էր, աշխատում էր «Ավագյան» բժշկական կենտրոնում՝ որպես բաժնի վարիչ։ 

Ինքնասպանությունը ելք չէ. փրկված կնոջ պատմությունն ու հոգեբանի խորհուրդները