Հայաստանում 4041 միայնակ տարեցի սննդի մեկամսյա պաշար կհատկացնեն

Երկու ընկերություն սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովելու ծրագիրը. նրանք հազարավոր տարեցների սնունդ կմատակարարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի — Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ սննդի մեկամսյա պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվել է ավելի քան 300 մլն դրամ

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աջակցությամբ՝ մեկ ամսվա սննդի անհրաժեշտ պաշար կհատկացվի 4041 միայնակ տարեցի: «Առաքելություն Հայաստան» և «Գերմանական Կարմիր խաչ» ընկերություններն այսօր սկսել են տարեցներին անհրաժեշտ սնունդով ապահովման ծրագիրը»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով՝ «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը Երևանում սնունդ կտրամադրի 1934 մարդու, ևս 1892 միայնակ տարեցի սնունդ կտրամադրվի մարզերում:

Կորոնավիրուսի վարակման 112-ը դեպքը կապված են Էջմիածնի և արտադրամասի դեպքերի հետ

«Գերմանական Կարմիր Խաչ» ընկերությունն էլ սննդի մեկամսյա պաշարով կապահովի 215 միայնակ տարեցի։

Հիշեցնենք` Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ավելի վաղ հայտնել էր, որ համայնքային մանկապարտեզներում պահեստավորված սնունդը տրամադրվելու է սոցիալապես անապահով ընտանիքներին։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136–ի։