Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվել է ավելի քան 300 մլն դրամ

3 օրում հայաստանցիները կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով բացված հաշվեհամարին են փոխանցել ավելի քան 300 մլն դրամ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու և հաղթահարելու համար գանձապետարանում բացված հատուկ հաշվեհամարին մարտի 20-ի ժամը 18:00-ի դրությամբ արդեն փոխանցվել է 321 մլն 167 հազար դրամ։ Ինչպես հայտնում է ՀՀ ֆինանսների նախարարությունը այդ ժամանակահատվածում հատուկ հաշվեհամարին փոխանցումներ են կատարել 1355 անհատներ ու կազմակերպություններ։

Ռուսաստանից Հայաստան փոխանցումները հնարավոր կլինի անել սմարթֆոնով

Հիշեցնենք՝ «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվեհամարը բացվել էր 3 օր առաջ՝ մարտի 17-ին։

ԱԺ պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարները կուղղվեն ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարին

Հաշվեհամարին իրենց պարգևավճարները փոխանցելու մասին արդեն հայտարարել են ԱԺ պատգամավորները։ Գումար են փոխանցել նաև հայաստանյան մի քանի բուհեր, ինչպես նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։