ՌԱԴԻՈ

Հնարավո՞ր է արդյոք խուսափել կոմունալ վճարումներից․ Պիպոյանը՝ հնարավոր զիջումների մասին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այս օրերին շատ քաղաքացիների հուզող հարցերից մեկին՝ ինչ է լինելու կոմունալ վճարումների հետ, արդյո՞ք պետությունը կգնա այն հետաձգելու կամ չեղարկելու քայլին: 
Sputnik
Հնարավո՞ր է արդյոք խուսափել կոմունալ վճարումներից․ Պիպոյանը՝ հնարավոր զիջումների մասին

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը կարծում է, որ կոմունալ վճարումների խնդիրն ինքնին բավականին բարդ է։ Ըստ նրա` ցանկալի է իհարկե լսել, որ պետությունը կզրոյացնի դրանք, բայց կկարողանա՞ հասնել դրան, թե՞ ոչ, ու պարտավո՞ր է դա անել, թե՞ ոչ, ամենաբարդ հարցերն են, որոհետև այս առումով կան խնդիրներ, որոնք հաղթահարելն իսկապես շատ դժվար է։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար հավաքվել է ավելի քան 300 մլն դրամ

«Բայց կա երկրորդ հանգամանքը։ Առկա է արտակարգ իրավիճակ, որի պայմաններում կան աշխատանքի սահմանափակումներ, ինչի հետևանքով առաջանում են խնդիրներ, որոնց լուծումը պետք է ապահովի պետությունը»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։ 

Պիպոյանի դիտարկմամբ` լավագույն տարբերակն այն է, որ կառավարությունը կարողանա պայմանավորվածություն ձեռք բերել հանրային ծառայություններ մատուցող ընկերությունների հետ գազի, էլեկտրաէներգիայի, կապի ու ջրի սպառման դիմաց վճարումների հարցում։ 

Ի՞նչ պետք է իմանան աշխատող քաղաքացիներն ու գործատուները. ՄԻՊ–ը հայտարարություն է տարածել

«Պետք է հասկանալ` հնարավո՞ր է արդյոք հետաձգել մուծումները։ Այդ դեպքում ժամանակը մեզ հնարավորություն կտա իրականացնել հաշվառում կամ կատարել ինվենտարիզացիա, որպեսզի պարզ դառնա, թե ով կարող է վճարել, և որ ընտանիքներում է արձանագրվել եկամուտների կտրուկ անկում»,– նշեց ՀԿ նախագահը։ 

Պիպոյանի կարծիքով` ըստ հաշվառման պետք է քաղաքականություն մշակել պետության կողմից փոխհատուցումների մասով, տարանջատել սոցիալապես անապահով ընտանիքներին։

Հայաստանում 4041 միայնակ տարեցի սննդի մեկամսյա պաշար կհատկացնեն

Ըստ նրա`սա է խաղի կանոներ սահմանելու լավագույն լուծումը, սա է մեթոդաբանությունը, որի շնորհիվ «գայլերը կլինեն կուշտ, իսկ գառները կենդանի կմնան»։