Տեղումներն առայժմ չեն դադարի, բայց ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն

Հայաստանի որոշ հատվածներում ձյուն կտեղա, մայրաքաղաքում` կարճատև անձրև։ Հայաստան եկած ցիկլոնը սկսում է քայքայվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik.Հայաստանի առանձին շրջաններում մարտի 19-ի ցերեկը, 20-21-ը տեղումներ կգրանցվեն, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Մարտի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Տեղումներն առայժմ չեն դադարի, բայց ջերմաստիճանը կսկսի բարձրանալ. եղանակի տեսություն

Երևանում այսօր և վաղը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մարտի 21-23-ը` առանց տեղումների եղանակ։

Պեմզաշենը զբոսաշրջիկներին կգայթակղի տուֆով, չեչիլ պանրով ու տեղում թորած օղիով. լուսանկար

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 12-14, գիշերը 1-3 աստիճան տաքության սահմանում։

Հիշեցնենք` երեկ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը հայտնել էր, որ հանրապետության տարածքում գործող ցիկլոնն այսօրվանից կսկսի աստիճանաբար քայքայվել։