Իրանում 3 տասնյակի չափ հայեր կան, որոնք վարակված են կորոնավիրուսով. Սինանյան

Տարբեր երկրներում կան ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են Հայաստան վերադառնալ։ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը զբաղվում է նրանց խնդիրներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ասաց, որ Իրանում 3 տասնյակի չափ հայեր կան, որոնք վարակված են կորոնավիրուսով։

Կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար Հայաստանում կլինեն առանձին հիվանդանոցներ

Հայաստանում արդեն 100 մլն դրամ են նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարին

«Մենք մշտական կապի մեջ ենք տարբեր երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ»,–ասաց Սինանյանը։

Նրա խոսքով` տարբեր երկրներում՝ մասնավորապես` Լիբանանում, Իրանում և Ռուսաստանում կան մի շարք ՀՀ քաղաքացիներ, որոնք ուզում են հայրենիք վերադառնալ: 

Սինանյանը նշեց` Ռուսաստանից, օրինակ, մեր քաղաքացիներն ուզում են ցամաքային ճանապարհով գալ Հայաստան, բայց նրանց բացատրում են, որ պետք է օդանավով գալ։ Խնդիրն այն է, որ Ռուսաստանը սահմանափակում է դրել իր տարածք մուտք ու ելքի հետ կապված, և ՀՀ քաղաքացիներն այնտեղից միայն օդանավով կարող են Հայաստան վերադառնալ։

«Նորքի» բժիշկներն աշխատում են գերծանրաբեռնված. ի՞նչը կթեթևացնի նրանց գործը

Անդրադառնալով կորոնավիրուսով պայմանավորված իրադարձությունների հետաձգմանը` Սինանյանը նշեց, որ պետք է Սիրիա և Լիբանան այցելեին Զատիկը տոնելու, սակայն չեղարկել են։

Բացի այդ, հետաձգվել են նախատեսված այցերը Ֆրանսիա, Իրան, ԱՄՆ, Ռուսաստան։ Սեպտեմբերին պետք է համահայկական վեհաժողով իրականացվեր, որի աշխատանքները նույնպես դեռ սառեցված են։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 122–ն է։ Կա մեկ առողջացած: