ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ամերիկահայ գործարար Լև Ասլան Դերմենը մեղավոր է ճանաչվել խարդախություն անելու մեջ։ Los Angeles Time պարբերականը հայտնում է, որ նա վառելիքի հարկի հետ կապված` 0,5 միլիարդ ԱՄՆ դոլարի խարդախության մեջ է մեղադրվում։
Հնարամիտ խարդախն ու կաշառատու դյուրահավատները. ի՞նչ է պետք կաշառքի փոխարեն
Սոլթ Լեյք Սիթիի դատարանը մարտի 16-ին խարդախության ու փող լվանալու մասին յոթ շաբաթ տևած դատավարությունից հետո դատավճիռ է կայացրել։
Նա ինը կետով մեղավոր է ճանաչվել։ Պարզվել է, որ ամերիկահայ նավթային մագնատ Լևոն Թերմենջյանը գործել է Յուտայից Washakie Renewable Energy կենսավառելիքային ընկերության սեփականատեր Ջեյքոբ Քինգսթոնի հետ։ 2010 - 2016 թվականներին իշխանությունը նրան պետբյուջեից կես միլիարդ դոլար է տրամադրել կենսավառելիք արտադրելու համար։
Առանց խարդախության. հայն ու չինացին բժշկական ընկերություններին կստիպեն ազնիվ լինել
Միջոցները տրամադրվել են ԱՄՆ կառավարության մշակած՝ կենսավառելիքի համար նախատեսված հարկային արտոնությունների ծրագրի շրջանակում։ Ծրագրի նպատակն էր խրախուսել էկոլոգիապես մաքուր վառելիքի արտադրությունը։
Արդյունքում գումարն իր նպատակին չի ծառայեցվել։ Փոխարենը Թերմենջյանը շքեղ կյանք է վարել Կալիֆոռնիայում, իսկ այժմ մեղադրվում է գումար լվանալու մեջ։
Նավթային մագնատ Մարկ Գերագոսի փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը ավելի բարձր ատյանի դատարանում։
Ինչպես է հնդկական ընկերությունը խարդախություն արել ՀՀ–ում. մանրամասնում է Ադուլյանը