Կորոնավիրո՞ւս, թե՞ «սիրո վիրուս»․ Հայկ Պետրոսյանը յուրահատուկ ուղերձ է հղել հանրությանը

Ճանաչված դերասան Հայկ Պետրոսյանը, որը հասարակությանը հայտնի է իր  հումորային թեթև ներկայացումներով, որոշել է «փրկել» իր հետևորդներին ձանձրույթից ու մի լավ ուրախացնել նրանց։
Sputnik

Դերասան Հայկ Պետրոսյանը որոշել է մի երգ էլ կորոնավիրուսին նվիրել։ Երգի միջոցով Հայկն իր հետևորդներին հորդորում է չընկճվել ստեղծված իրավիճակից, տանից դուրս չգալ, փոխարենը կորոնավիրուսը դարձնել «սիրո վիրուս»։

«Չբռնե՞մ, մտնեմ քաղաքականություն». դերասան Հայկ Պետրոսյանն իր տեղն ու դերը լավ գիտի

«Բարի լույս, տիկին Արուս, մեր քաղաքում կա նոր վիրուս, բայց չտխրես, չդառնաս անհույս, չէ որ այս երգում կա ժպիտ ու լույս»,- իր երգում ասում է Հայկը։

Տեսանյութը համացանցում մեծ տարածում է գտել։ Դերասանի հետևորդներն այն շատ են հավանել։

«Առջևում մեկ ամիս կա, դեռ ինչ երգեր են գրվելու, հրաշալի էր», «ապրես շատ, լավ ուրախացանք», «շատ պոզիտիվ էր, կեցցես»,-գրել են նրանք։

Հայկ Պետրոսյանի նվերը կանանց և աղջիկներին

Ընդամենը երկու ժամում տեսանյութը տարածել են ավելի քան 300 օգտատերեր։

Նշենք, որ Հայկ Պետրոսյանը, վաստակաշատ դերասան Վարդան Պետրոսյանի որդին է։

Նրա խոսքով՝ հայրը իր ամենամեծ խորհրդատուն ու քննադատն է։

Շվարցենեգերը շնիկին սովորեցնում է` ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. տեսանյութ