Բագրատաշենի մաքսակետում կանխվել է 62 կգ արծաթանման զանգվածի ապօրինի ներմուծումը

ՀՀ քաղաքացին հայտնել է, որ արծաթանման զանգվածն իրեն է պատկանում, սակայն նա հրաժարվել է բացատրել, թե ինչու չի ցանկացել հայտարարագրման ենթարկել ապրանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեից հայտնում են, որ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետում, ՀՀ քաղաքացուն պատկանող ավտոբուսի մեջ հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված։

Հյուսիսային մաքսատուն-վարչությունն անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի. ՊԵԿ

«Տեսազննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի Ս.Գ.-ի կողմից վարվող ավտոբուսը: Թեպետ մաքսային տեսուչի հարցին ի պատասխան՝ վարորդը հայտնել է, որ հայտարարագրման ենթակա ապրանքներ ավտոբուսում չկան, սակայն տեսազննման ընթացքում կասկած էր առաջացել, որ մեքենայում հնարավոր է լինեն մաքսային հսկողությունից թաքցված իրեր: Այնուհետև, խորը զննման անդյունքում ավտոբուսի բեռնախցիկից՝ պահեստամասերի համար նախատեսված հատվածից, հայտնաբերվել է 62 կգ ընդհանուր քաշով արծաթանման զանգված»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հայաստանում բացահայտվել է մարիխուանայի իրացման դեպք. տեսանյութ

ՀՀ քաղաքացին հայտնել է,որ ապրանքը պատկանում է իրեն, սակայն  հրաժարվել է բացատրություն տալուց:

Փաստի առթիվ մաքսային կանոնների խախտման վերաբերյալ կազմվել է  արձանագրություն:

Կես կիլոգրամ թմրանյութ գուլպաների մեջ. Մեղրիի անցակետում իրանցին ստիպված հանել է շորերը