Ջերմաչափում, ստուգում և խորհուրդներ. ինչպես է աշխատում Էջմիածնի հսկիչ կետը. տեսանյութ

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է Էջմիածին-Երևան ճանապարհի սկզբնամասում և հետևել բժիշկների և ոստիկանների աշխատանքին։
Sputnik

Էջմիածնից կարող են դուրս գալ բոլոր ցանկացողները, սակայն մինչև դուրս գալը հսկիչ կետում վարորդների և ուղևորների ջերմությունը չափում են հենց ավտոմեքենայի սրահում: Եթե այն 37 աստիճանից բարձր է, ապա վարորդին և ուղևորներին խնդրում են դուրս գալ ավտոմեքենայից, մի քանի րոպե կանգնել, որից հետո կրկին ջերմաչափում են իրականացնում:

Եթե ջերմաստիճանը նորմայի մեջ է, քաղաքացիներին անարգել թողնում են դուրս գալ քաղաքից, իսկ եթե ոչ, ապա լրացնում են հարցաթերթիկները, և նրանց ուղարկում են Էջմիածնի բուժկետ։

Սարգսյանն իր մեկ ամսվա աշխատավարձը փոխանցել է հատուկ հաշվեհամարին

Ոստիկաններն ու բժիշկները դիմակներով ու ձեռնոցներով են աշխատում։ Նրանք պարբերաբար ախտահանում են իրենց ձեռքերը. աշխատում են համակարգված, կուտակումներ հիմնականում չկան, թեև նրանք ստուգում են բոլորին, առանց բացառության:

Ոստիկանության աշխատակիցները վարորդներին սովորեցնում են, թե ինչպես է պետք դիմակը ճիշտ կրել, ինչ պարբերականությամբ  դրանք պետք է փոխել, իսկ բժիշկները չափում են մարդկանց ջերմությունը։ Ժողովրդի տրամադրությունը, ընդհանուր առմամբ, լավ է, բոլորը փորձում են օգտակար լինել միմյանց և ոչ մեկին չշեղել աշխատանքից:

«Աերոֆլոտը» չեղարկել է Երևանի ուղղությամբ չվերթերը

Նշենք, որ մարտի 18-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 84 դեպք։ Մեծ թվով քաղաքացիներ վարակվել են Էջմիածնում կայացած նշանադրության ժամանակ։

Հանրայինի եթերում դասախոսություններ կհեռարձակվեն. Հարությունյանը` հեռավար ուսուցման մասին

Մարտի 16-ից Հայաստանում գործում է արտակարգ դրության ռեժիմ ՝ 30 օր ժամկետով (մինչև ապրիլի 14-ը)։ Չեն գործում կրթական և մշակութային հաստատությունները, չեղյալ են հայտարարվել զանգվածային միջոցառումները: