Լուիզա Ներսիսյանին կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց են տեղափոխել

Դերասանուհին շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի բժիշկներին ջերմ վերաբերմունքի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը, որն այս օրերին Ֆրանսիայում էր, Երևան վերադառնալուց հետո օդանավակայանում պարտադիր ստուգման ժամանակ ջերմություն է ունեցել, ինչի հետևանքով նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց։

Ինչպես չընկնել սթրեսի մեջ և չգիրանալ. պայքարին միացել են սննդաբաններն ու մարզիչները

Տեղեկությունը դերասանուհին հայտնել է Instagram-ի իր էջի «սթորի» բաժնում։ Ներսիսյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել և ողջ գիշերն անցկացրել հիվանդանոցում։ Առավոտյան պարզվել է, որ թեստի արդյունքը բացասական է։ Դերասանուհին այժմ ինքնամեկուսացած է։

Լուիզա Ներսիսյանին կորոնավիրուսի կասկածանքով հիվանդանոց են տեղափոխել

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու դեպքերը մարտի 18–ի դրությամբ 102–ն են:

Վարակման առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Հայաստանում մարտի 16–ից արտակարգ դրություն է հայտարարվել։