Գագիկ Սուրենյանը հուսադրող լուրեր է հայտնում

Հայաստանի գլխավոր օդերևութաբանը խոստանում է` կամաց–կամաց մեզ լքած արևը կվերադառնա. տաք օրերը նույնպես սարերի հետևում չեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել. վաղը ցերեկվանից Հայաստանի տարածքում գործող ցիկլոնը կսկսի աստիճանաբար քայքայվել, և ջերմաստիճանը կբարձրանա։ 

«Ցիկլոնի քայքայման հետ մեկտեղ կկրճատվի և՛ տեղումների տևողությունը, և՛ տարածքային ընդգրկվածությունը, դրանք կլինեն կարճատև և առանձին շրջաններում։ Օրվա ընթացքում կունենանք նաև արևային ժամեր»,–Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է նա։

Սուրենյանը հայտնում է նաև, որ արկտիկական ցուրտ օդային հոսանքները վաղը ցերեկվանից սկսած նույնպես կնահանջեն։ Այսինքն` օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկվանից մինչև մարտի 23-ը, այսօրվա համեմատ, աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով։

Ինչով կարող են օգնել ռեստորանները. կորոնավիրուսը փոխել է նրանց ծրագրերը

Հիշեցնենք, որ Երևանում մարտի 18-19-ը, 20-ի գիշերը սպասվում են տեղումներ, 20-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +10-ից +12, երեկոյան՝ +6-ից, +8 աստիճան։

Պեմզաշենը զբոսաշրջիկներին կգայթակղի տուֆով, չեչիլ պանրով ու տեղում թորած օղիով. լուսանկար