ՌԱԴԻՈ

Հարությունյան. «Նման իրավիճակներում է երևում գիտելիքի և հմտությունների բացը»

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արտակարգ դրության պայմաններում կազմակերպված ասուլիսի ընթացքում անդրադարձել է հարցին, թե անհրաժեշտություն չի՞ տեսնում «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան պարտադիր դարձնել նաև դպրոցներում և ուսումնարաններում։ 
Sputnik
Հարությունյան. «Նման իրավիճակներում է երևում գիտելիքի և հմտությունների բացը»

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ քաղաքացիական պաշտպանության մասին խորացված գիտելիքներ պետք է ստանան նաև աշակերտները, լինի դա առանձին առարկայի տեսքով, թե ինտեգրված գիտելիքի։ Նրա խոսքով՝ հարցը տակավին քննարկման փուլում է, մշակվում են առարկայական ծրագրերի նոր չափորոշիչները։

ԿԳՄՍ-ն մի շարք որոշումներ է ընդունել. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

«Այս շրջանում մենք անպայման դիտարկելու ենք տվյալ հարցը։ Ես առանձին քննարկումներ եմ ունեցել նաև արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ։ Խնդիրն իսկապես արդիական է, որին պետք է միանշանակ լուծումներ տանք»,– ասաց նա։

Նախարարի համոզմամբ` հենց այսպիսի իրավիճակներն են ցույց տալիս բացերը, որոնք կան գիտելիքի և հմտությունների առումով, հետևաբար նման իրավիճակներում է, որ հնարավորություն է առաջանում լրամշակելու և առաջ տանելու նոր ծրագրերը։

Օրվա կադր. Արայիկ Հարությունյանը թույլ չի տա` «հանգիստ նստեն տեղները»

Նշենք, որ բուհերում «Քաղաքացիական պաշտպանություն» առարկան արդեն իսկ պարտադիր է, որի ընթացքում ուսանողները սովորում են ինչպես դիմակայել աղետներին։

Ուսումնական տարվա ավարտը կհետաձգվի՞. պատասխանում է նախարարը