Ոստիկանների ու բժիշկների մասնակցությամբ հանցավոր սխեմա է գործել

Հատուկ քննչական ծառայությունը պարզել է, թե ինչ կարգով են Հայաստանում որսորդական զենքի թույլտվություն ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի– Sputnik. Ոստիկաններն ու բժիշկները հանցավոր սխեմա են ստեղծել, որը զբաղվել է որսորդական զենքեր պահելու և կրելու թույլտվությունների ժամկետները երկարացնելով։

Ինչպես հայտնում է դատախազության պաշտոնական կայքը, հանցավոր սխեման բացահայտվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական մի գործով։

Քոչարյանի պաշտպանները կարծում են, որ դատական նիստը մտածված է տապալվել

Մասնավորապես՝ պարզվել է, որ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի թույլտվության համակարգի ավագ տեսուչը 2019թ. հոկտեմբեր-նոյեմբերին 5 երևանցիներից տարբեր չափի գումարներ է վերցրել՝ նրանց թույլտվությունների ժամկետը առանց օրենքով պահանջվող առողջական տեղեկանքների երկարացնելու դիմաց։

Բենզինի գնի նվազումը կտարածվի նաև Հայաստանի վրա. ՏՄՊՊՀ նախագահ

Նա ոստիկանության Կենտրոնական բաժնի պետի անունից հարցումներ է ուղարկել հոգեկան առողջության երկու կենտրոններ և ստացած պատասխաններն ուղարկել «Արմենիա» ԲԿ -ի պոլիկլինիկայի ղեկավարին: Բուժհաստատության ղեկավարի հանձնարարությամբ  պոլիկլինիկայի ավագ բուժքույր, բժշկական հանձնաժողովի քարտուղարն առանց նշված անձանց բժշկական հետազոտության կազմակերպման և սահմանված պարտադիր վճարի գանձման կազմել է զենքի տիրապետմանը խոչընդոտող հիվանդություններ և ֆիզիկական թերություններ չունենալու մասին ակնհայտ կեղծ բժշկական եզրակացություններ, որոնք ստորագրվել և կնքվել են պոլիկլինիկայի ղեկավարի և թերապևտի կողմից ու փոխանցվել ոստիկանության աշխատակցին:

«Վերին Լարսի» անցակետում խցանվածների թվում ՀՀ քաղաքացիներ կա՞ն․ պարզաբանում է ԱԳՆ-ն

Վերջինն էլ նրանց անվամբ կազմել և այդ անձանց անվամբ ստորագրել է օդաճնշիչ, ակոսափող և ողորկափող որսորդական հրազեններ պահելու և կրելու թույլտվության ժամկետները երկարացնելու մասին ակնհայտ կեղծ դիմումներ, նրանց անունից վճարել 19.200 ՀՀ դրամ պետական տուրք։ Իսկ 95.300 դրամը օգտագործել անձնական կարիքների համար:

Բացահայտված դեպքերը ՀՀ գլխավոր դատախազությանը թույլ են տալիս ենթադրելու, որ ապօրինի մեխանիզմները կարող էին կիրառված լինել ոչ միայն հայտնաբերված 5 դեպքերում, այլև հանրապետության այլ տարածքներում։

Արտակարգ, ինչպես երբեք․ ի՞նչ կփոխի և ի՞նչ չի կարող փոխել ներկայիս արտակարգ դրությունը

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Սարգսյանին՝  հնարավոր այլ դեպքերի, հանգամանքների, նմանատիպ հանցավոր սխեմաների առկայությունը ստուգելու և արդյունքների մասին ՀՀ գլխավոր դատախազությանը տեղեկացնելու նպատակով։