Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 182 հազարը. մարտի 17–ի տվյալներ

Աշխարհում կորոնավիրուսով վարակվելու և վիրուսից մահացության դեպքերի թիվն աճում է։ Վարակվածների և մահերի թվով առաջատար երկրների եռյակում են Չինաստանը, Իտալիան և Իրանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մարտի 17-ի առավոտվա դրությամբ հասել է 182 683–ի, զոհերի թիվը` 7173-ի։

Իշխանությունը «նեղն է ընկել». նախկինների հետ փակ քննարկում է եղել. «Հրապարակ»

Վարակվածների թվի ցուցանիշով առաջին տեղում Չինաստանն է՝ 80 881 վարակակիր։ Այդ երկրում վտանգավոր վարակից արդեն մահացել է 3226 մարդ։

Երկրորդ տեղում Իտալիան է։ Եվրոպական այդ երկրում վտանգավոր վիրուսն արդեն «գտել է» 23 980 մարդու։ COVID-19-ից 2158 մարդ է մահացել։

Աշխատատեղերի կրճատում, ավելի քիչ հարկային մուտքեր. ի՞նչ է սպասվում Հայաստանի տնտեսությանը

Եռյակը եզրափակում է Իրանը․ վարակվածների թիվն այնտեղ 14991 է, կորոավիրուսից մահանալու դեպքերի ընդհանուր թիվը՝ 853։

Նշենք, որ այս պահին Հայաստանում կա կորոնավիրուսով վարակվելու 52 հաստատված դեպք։ Մարտի 16-ի երեկոյան երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը համավարակ հայտարարեց։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր պետություններին՝ միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հետ կապված աշխատանքները դադարեցվում են. ԿԸՀ