«Արսենալը» կարող է հրաժեշտ տալ Մխիթարյանին․ «գայլերը» միայն ուրախ կլինեն

Իտալական «Ռոմայի» մարզիչը խոստովանել է, որ կցանկանար հայ ֆուտբոլիստին պահել իր թիմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հնարավոր է` Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը լիարժեք պայմանագիր կնքի իտալական «Ռոմայի» հետ։ Տեղեկությունը հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Հենրիխ Մխիթարյանը ցույց է տալիս` ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ

Այս պահին հայ ֆուտբոլիստը «Ռոմայի» կազմում հանդես է գալիս վարձակալության իրավունքով։

Հաղորդագրության համաձայն՝ «Արսենալը» պատրաստ է Հենրիխին վաճառել «գայլերին» և պաշտոնական առաջարկի է սպասում նրանցից։

Ավելի վաղ «հռոմեացիների» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնեսկան հայտարարել էր, որ Մխիթարյանին տեսնում է իր թիմում և ցանկանում է, որ նա հիմնական սկզբունքով միանա թիմին։

31-ամյա հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Իտալիայի Ա սերիայի ընթացիկ խաղաշրջանի ֆուտբոլի առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը 6 գոլ է խփել և չորս գոլային փոխանցման հեղինակ դարձել։

Սավինը բացահայտել է Հենրիխ Մխիթարյանի գաղտնիքները. ե՞րբ նա կդադարի խաղալ. տեսանյութ