«Վերին Լարսի» անցակետում խցանվածների թվում ՀՀ քաղաքացիներ կա՞ն․ պարզաբանում է ԱԳՆ-ն

Արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս անհրաժեշտության դեպքում դիմել Դոնի Ռոստովում գտնվող ՀՀ հյուպատոսարան:
Sputnik

Երևան, 17 մարտի - Sputnik. «Վերին Լարսի» անցակետում (ռուս-վրացական սահման) խցանվածների թվում պետք է, որ ՀՀ քաղաքացիներ չլինեն: Հակառակ դեպքում նրանք պետք է կապ հաստատեն Դոնի Ռոստովում գտնվող Հայաստանի հյուպատոսության հետ:Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

Վերին Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. հայտնի է պատճառը

Ավելի վաղ վրացական Sputnik գործակալությունը՝ վկայակոչելով ԶԼՄ-ներին, հաղորդել էր, որ Վրաստանի քաղաքացիների մեքենաները խցանված են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետում:

Մարտի 16-ից Վրաստանը փակել է սահմանը Ռուսաստանի հետ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Այս որոշումը չի տարածվում այն ​​մարդկանց վրա, որոնք վերադառնում են հայրենիք, սակայն այն քաղաքացիները, որոնք փորձում են Վրաստան վերադառնալ, եղանակային պայմանների պատճառով չեն կարողանում հատել սահմանը: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների ՝ քաղաքացիների վիզայի ժամկետն ավարտվում է, ինչը նշանակում է, որ նրանց կարող են տուգանել:

«Վրաստանը փակում է սահմանը օտարերկրյա քաղաքացիների համար: Մենք դա արդեն հայտարարել ենք, դեսպանատունը տեղեկացված է: Հետևաբար, այնտեղ ՀՀ քաղաքացիներ չպետք է լինեն»,- ասաց Նաղդալյանը:

Սակայն նա նշեց, որ եղանակային պայմանների պատճառով փակվել է «Վերին Լարս» անցակետը: Եթե ​​խցանման մեջ հայտնված քաղաքացիների թվում դեռ ՀՀ քաղաքացիներ կան, ԱԳՆ-ն հորդորում է տեղեկություն ստանալու համար դիմել Դոնի Ռոստովի հայկական հյուպատոսարան կամ Մոսկվայի դեսպանատուն:

Ժամանակավորապես կասեցվում է քաղաքացիների մուտքը ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին հայտարարեց նոր կորոնավիրուսային COVID-19- ի համաճարակի մասին: Կազմակերպությունը կոչ է անում պետություններին միանալ վարակի դեմ ակտիվ պայքարին: