ՈՒժեղ քամի, ջերմաստիճանի կտրուկ անկում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԱԻՆ-ից հայտնում են, որ Հայաստանի ամբողջ տարածքում ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ մարտի 17-18-ը Հայաստանի շրջանների զգալի մասում, 19-21-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ։

ՈՒժեղ քամի, ջերմաստիճանի կտրուկ անկում. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 17-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը մարտի 17-18-ն աստիճանաբար կնվազի 12-14 աստիճանով:

Բժիշկները քիթ սրբելու ժամանակ չունեն. Էջմիածնի ճանապարհներին բուժքույրերն են աշխատում

Երևանում մարտի 17-21-ը սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +10-ից +12, երեկոյան`+6-ից +8 աստիճան։