Վերին Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. հայտնի է պատճառը

Վրաստանն ու Ռուսաստանը որոշել են ժամանակավորապես փակել սահմանը կորոնավիրուսի պատճառով, բայց մինչ այդ այլ վտանգ է առաջացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Էջմիածին–Երևան ճանապարհին կան ավտոմեքենաների կուտակումներ. տեսանյութ

«Փակ է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է ձնահոսքի վտանգի պատճառով», - նշված է հաղորդագրության մեջ:

Արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Ռուսաստանը և Վրաստանը ժամանակավորապես փակում են սահմանը և դադարեցրել քաղաքացիների տեղաշարժը: Երկու երկրի իշխանությունները կսահմանափակեն երթևեկությունը մարտի 16-ից (ենթադրաբար ՝ ժամը 16:00-ից): Այդ որոշումը չի տարածվի բեռնափոխադրումների վրա։

Ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով. նոր տվյալներ