Փրկարար ծառայությունը բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի. տեսանյութ

ԱԻՆ–ում ստեղծվել են 5 և 10 փրկարարից բաղկացած հատուկ վարակազերծման խմբեր` կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։
Sputnik

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր տեղի ունեցած խորհրդակցություն ժամանակ որոշվել է փրկարար ծառայությունը բերել պատրաստվածության բարձր աստիճանի։ Խորհրդակցությունն անցկացվել է փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանի ղեկավարությամբ։

Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում

«Ծառայության կազմակերպման վարչության պետ Տիգրան Ավագյանը զեկուցել է, որ կորոնավիրուսային վարակով պայմանավորված ԱԻ արձագանքման պլանի համաձայն` ձևավորվել են մասնագիտացված թիմեր՝ շտապօգնության ֆելշերային 4 բրիգադ։ Նրանք բերվել են պատրաստվածության բարձր աստիճանի»,–նշված է հաղորդագրության մեջ:

Զեկուցվել է նաև, որ ստեղծվել են 5 և 10 փրկարարից բաղկացած համահավաք հատուկ վարակազերծման խմբեր` ի լրումն 5 մասնագիտացված ճառագայթային, քիմիական և կենսաբանական մոնիթորինգի թիմերի։ Քննարկվել են կարանտինային և կանխարգելիչ միջոցառումներում ներգրավվող հատուկ տեխնիկայի հատկացման ու վարակազերծման հարցեր։

Փաշինյանը և Միշուստինը կորոնավիրուսի թեմայով հեռախոսազրույց են ունեցել. ինչ են որոշել

ԱԻՆ–ի ենթակայության բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են դասերը, և ուսուցումը կշարունակվի էլեկտրոնային եղանակով:

Գաբրիելյանը նշել է, որ ԱԻ նախարարի հրամանի համաձայն` չեղարկվում են արտերկրյա բոլոր գործուղումներն ու միջոցառումները։

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակման 30 դեպք է գրանցվել։

Երևանի ռեստորանները մարտահրավեր են նետում կորոնավիրուսին