Փաշինյանը և Միշուստինը կորոնավիրուսի թեմայով հեռախոսազրույց են ունեցել. ինչ են որոշել

Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Նախարարն առաջարկեց Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը: Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։Առաջին վարակակիրը, որի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին, 29-ամյա մի տղամարդ էր, որն Իրանից էր եկել Հայաստան։ Նա արդեն իսկ կազդուրվել է։

Beeline-ը փակում է բոլոր գրասենյակները և երկարաձգում վճարումները

Նշենք, որ կորոնավիրուսի տարածման օջախ դարձած Էջմիածնի 27 ելքերից գործելու են միայն 3-ը։ Առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։