Ինչ սահմանափակումներ կլինեն Հայաստանում արտակարգ դրության ժամանակ

Արտակարգ դրության մասին նախագիծը կառավարությունում ընդունվելուց հետո ուժի մեջ մտնելու համար դեռ պետք է արժանանա նաև ՀՀ ազգային ժողովի հավանությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. ՀՀ կառավարությունը քննարկում է ՀՀ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշման նախագիծը։

«Հիմք ընդունելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում, առավելապես` Հայաստանի Հանրապետության Էջմիածին քաղաքում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է ՀՀ ամբողջ տարածքում հայտարարել արտակարգ դրություն»,- կառավարության արտահերթ նիստի ժամանակ արտակարգ դրություն հայտարարելու հարցը ներկայացնելիս` ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Հայաստանում կորոնավիրուսով առաջին վարակվածը կպարգևատրվի խրախուսական պատվոգրով. Փաշինյան

Նախարարն առաջարկեց Հայաստանում արտակարգ դրություն հայտարարել

Նա հայտնեց, որ նախատեսվում է արտակարգ դրությունը սահմանել 1 ամիս ժամկետով՝ 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 17:00-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 16-ը, ժամը 09:00-ը ներառյալ (այդ ժամկետը հետո փոխվեց

Քանի որ նախագծում կային վիճարկելի հատվածներ, կառավարության անդամները մեկ ժամ ընդմիջում վերցրին դրանք շտկելու և նոր տարբերակը կառավարության հավանությանն արժանացնելու համար։ Սա նշանակում է, որ նախագծով նախանշված` արտակարգ դրության մեկնարկի ժամը (ժ. 17։00) կփոխվի։  

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանում կգործի պարետատուն։ Պարետատան ղեկավար է նշանակվելու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Պարետատան կազմում ընդգրկվելու են նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արտակարգ իրավիճակների, առողջապահության, ֆինանսների, էկոնոմիկայի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները:

Արտակարգ դրությունը սահմանափակումներ է նախատեսում ՀՀ տարածքում տեղաշարժի ու սահմաններին մուտքի ու ելքի նկատմամբ։
Սահմանափակումներ են նախատեսվում նաև անձնական գույքի վերաբերյալ։

«Ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, ներառյալ` դեղերը, բժշական պարագաները ու այլ միջոցները պարետի կողմից սահմանված դեպքերում և կարգով կարող են օգտագործվել արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման նպատակով, որոնք իրավունք ունեն ստանալու համարժեք փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով»,- նշված է որոշման նախագծում։

Արտակարգ դրության ժամանակ արգելվում է հանրային հավաքների, բողոքի ակցիաների, գործադուլների անցկացումը։
Արտակարգ դրության ընթացքում կշարունակեն փակ մնալ բոլոր կրթական, մարզական հաստատությունները։ Ուսուցումը կարող է իրականացվել միայն հեռավար տարբերակով։

Բժիշկները քիթ սրբելու ժամանակ չունեն. Էջմիածնի ճանապարհներին բուժքույրերն են աշխատում

Արտակարգ դրությունը սահմանափակում է նաև ԶԼՄ- ների աշխատանքը։

Լրատվական միջոցները վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի, զննում (վարակի թեստավորում) անցնող անձանց և մեկուսացվածների քանակի մասին կարող են հայտնել միայն պաշտոնական տեղեկատվության հիման վրա։

«Սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք են հնարավորինս վերարտադրեն այն»,- նշված է նախագծում:

Սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց հաղորդումների նկատմամբ: Իսկ սահմանված կարգի խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման։

ՀՀ կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն սահմանելու նախագծի քննարկումը կշարունակի ժամը 17։15–ին։ 

Հիշեցնեք՝ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն` կառավարության՝ արտակարգ դրություն հայտարարվելու մասին որոշում ընդունելու դեպքում, որոշման հրապարակումից հետո չորս ժամվա ընթացքում ԱԺ-ն գումարում է հատուկ նիստ։

Ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով. նոր տվյալներ

Հարցի քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ կառավարության ներկայացուցիչը։ Որոշումն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի բացարձակ մեծամասնությունը, այն է` 67 կողմ ձայն։

Հայաստանում արդեն կորոնավիրուսով վարակվելու 30 դեպք է հաստատվել։ Առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ էր, որն Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին: Նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Մարտի 11-ին ՀՀ–ում կորոնավիրուսի երեք նոր դեպք հայտնաբերվեց։

Վարակվածները եկել էին Իտալիայից։ Նրանցից մեկն Էջմիածնի բնակչուհի է և, ըստ լուրերի, գնացել էր Իտալիա` որդու ընտրյալի համար հարսանյաց զգեստ գնելու, այնուհետև Էջմիածնում մասնակցել էր որդու նշանադրությանը։ Դրանից հետո վարակակիրների թիվը սկսեց աճել։

ԱԺ նախագահը պատգամավորներին կոչ է անում պատրաստ լինել հատուկ նիստին

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերից 8-ը հաստատվեցին երեկ։ Նրանց մեջ նաև Էջմիածնի դպրոցներից մեկում սովորող երեխա կա։ Վարակվածների առողջական վիճակը բավարար է, այդ թվում` նաև դպրոցահասակ երեխայինը: 2-ի մոտ թոքաբորբ կա, բայց, ըստ Փաշինյանի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Նշենք, որ առնվազն մինչև մարտի 23-ը ՀՀ-ում չեն գործելու կրթական հաստատությունները։ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ` հատուկ առցանց հարթակներ են ստեղծվում հեռավար ուսուցում կազմակերպելու համար։ Չեն գործելու նաև թատրոնները, համերգասրահները, առևտրի խոշոր կենտրոնները, մի շարք մարզասրահներ։

Երևանի քաղաքապետարանը կորոնավիրուսի պատճառով կաշխատի փակ ռեժիմով