Ինչպես են ախտահանում տրասպորտը. The Guardian–ը հրապարակել է հայ լուսանկարչի որսած կադրը

Sputnik

Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը ոչ միայն կոշտ միջոցներ է պահանջում, այլև հասարակության համընդհանուր համախմբում: Կարող եք մեղադրել իշխանությանը, «էջմիածնեցի տիկնոջը», բայց մի բան հաստատ է` պետք է պայքարել, վիրուսը ինքն իրեն հօդս չի ցնդելու:

Կորոնավիրուս. իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում

Ոչ մի նախազգուշացում չի կարող չափազանցված թվալ, երբ խոսքը վերաբերում է համաճարակին: Կորոնավիրուսային վարակը, անկախ ամեն ինչից, ներթափանցել է Հայաստան, և կառավարությունն արդեն արտակարգ դրություն հայտարարելու որոշում է ընդունել, որը պետք է հաստատի ԱԺ–ն։

Միաժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնարկում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ` կորոնավիրուսով վարակվածներին և նրանց հետ սերտ շփվածներին մեկուսացնելու համար։

Sputnik Արմենիան ընտրել է այն լուսանկարները, որոնցում երևում է, թե ինչպես են Հայաստանի տարբեր քաղաքներում ախտահանում տրանսպորտային միջոցները։

Նշենք, որ բրիտանական The Guardian պարբերականը երեկ հրապարակել էր հանգստյան օրերի լավագույն լուսանկարները, և աշխարհի տարբեր երկրներում արված լուսանկարների շարքում տեղ էր գտել նաև Երևանի հասարակական տրանսպորտի ախտահանման մի կադր, որի հեղինակն Արթուր Հարությունյանն է։

1 / 11
Տրանսպորտի ախտահանում Երևանում
2 / 11
Երևանում տրանսպորտի ախտահանման այս կադրը ֆանտաստիկ ֆիլմ է հիշեցնում
3 / 11
Տրանսպորտի ախտահանման քայլեր են ձեռնարկել նաև Կապանում
4 / 11
Գյումրին, բնականաբար, հետ չի մնացել
5 / 11
Էջմիածնում ախտահանում են նաև փողոցները
6 / 11
Տրանսպորտի ախտահանման միջոցառումներ Աբովյան քաղաքում
7 / 11
Տրանսպորտի ախտահանում Երևանում
8 / 11
Կապանում համեմատաբար «մեղմ գործիքներով» են ախտահանում
9 / 11
Հաշվի առնելով, որ երիտասարդն առանց դիմակի է, կարելի է ենթադրել, որ Վանաձորում խուճապ չկա
10 / 11
Գյումրիում խնդրին ավելի լրջորեն են մոտենում
11 / 11
Էջմիածնում ախտահանում են փողոցները