Վարչապետին ճիշտ տեղեկություն չեն տալի՞ս. ինչ նկար են ուղարկել Փաշինյանին

Վարչապետը վստահեցրել է, որ Հայաստանում պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ չկա և չի լինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ԱԺ հատուկ նիստի ընթացքում լուսանկար ուղարկեցին, որը հաստատում է՝ երևանյան սուպերմարկետներում խուճապ է, մարդիկ արտակարգ իրավիճակի մասին լսելով մեծաքանակ գնումներ են անում։

Կորոնավիրուսի դեմ պայքարն ու ռեստորանների աշխատանքը Հայաստանում. առաքումներն ավելացե՞լ են

Մինչ այդ, սակայն վարչապետը վստահեցնում էր, որ աժիոտաժ չկա, ու որ այդ մասին իրեն զեկուցել է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը։

«Հիմա ես ինձ ուղարկած նկարն ուղարկեցի ու հուսով եմ, որ ինձ կբացատրեն, թե ինչու են այս նկարների առկայության դեպքում ասում, որ աժիոտաժ գոյություն չունի»,- ասաց նա։

Վարչապետը նաև վստահեցրեց, որ ապրանքների գնման քանակի սահմանափակումներ կիրառելու կարիք կառավարությունը չի տեսնում։ Պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների դեֆիցիտ Հայաստանում չկա և չի լինի։

Երևանում փակվում են խոշոր առևտրի կենտրոնները, մարզասրահներն ու սրճարանները

« ՀՀ քաղաքացիները կարող են գնել ինչ ուզում են, ինչքան ուզում են։ Հայաստանում այդ ապրանքները չեն վերջանա»,- ասաց վարչապետը։

Ինչ վերաբերում է որոշ ապրանքների վերջին օրերին մի քանի անգամ աճած գներին, վարչապետը նշեց, որ այդ հարցը ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում է, բայց և հիշեցրեց տնտեսության հայտնի կանոնը՝ գինն առաջարկի ու պահանջարկի հարաբերակցությունն է։ Նրա համոզմամբ` գների բարձրացումը խթանում են իրենք՝ գնորդներն, իրենց վարքագծով։

Արտակարգ դրության համար սնունդ ամբարելու կարիք չկա. խանութները չեն փակվի