Սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում․ եղանակի տեսություն

Չորս օր շարունակ հանրապետության ամբողջ տարածքը կգտնվի տեղումնառատ ցիկլոնի ներքո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում մարտի 16-18-ը օդի ջերմաստիճանը կնվազի 12-14 աստիճանով:

Սպասվում են տեղումներ և քամու ուժգնացում․ եղանակի տեսություն

Մարտի 16-ի ցերեկը, 17-18-ը՝ շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ։ Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ, 16-18-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Հայաստանի առանձին շրջաններում տեղումները կշարունակվեն նաև մարտի 19-ին և 20-ի գիշերը։

Պարգև սրբազանը խորհուրդ է տալիս խնկարկել տունը

Երևանում մարտի 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 16-ի ցերեկը, 17-20-ը սպասվում են տեղումներ։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կգրանցվի +13-ից +15, երեկոյան՝ +10-ից +12 աստիճան։