Հայաստանը ծափահարում է կորոնավիրուսի դեմ պայքարող բուժաշխատողներին. տեսանյութ

Բազմաթիվ հայաստանցիներ այսօր 21։00-ին միացել են սոցիալական ցանցերում հայտարարված ֆլեշմոբին։
Sputnik

ՀՀ քաղաքացիները յուրօրինակ ֆլեշմոբ են կազմակերպել։ Նրանք որոշել են ծափահարություններով շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկներին։

Փաշինյանը վերադառնում է. երկրորդ թեստն էլ է բացասական

Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից երևում է, որ Երևանի տարբեր թաղամասերում ֆլեշմոբին միացողներ են եղել։

Հայաստան կբերվեն կորոնավիրուսի ախտորոշման «արագ թեստեր». Տիգրան Ավինյան

Նշենք, որ տեսանյութերից մեկը Facebook-ի իր էջում հրապարակել է տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Օգտատերերից շատերն նաև մեկնաբանություններում են իրենց երախտագիտությունը հայտնել կորոնավիրուսի դեմ օր ու գիշեր պայքարող բժիշկներին ու բուժանձնակազմին։

Իսկ Sputnik Արմենիայի թղթակիցը նկարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մոտ ընթացող ֆլեշմոբը։