ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ ծեծի ենթարկված գյումրեցի աղջնակը սկսել է շարժել ձախ ձեռքն ու ոտքը։
«Կան նաև հուսադրող լուրեր մեր գյումրեցի աղջնակից։ Նրա վիճակը կայուն է, գիտակից է։ Դեռ վերակենդանացման բաժանմունքում է։ Ձախ ոտքը և ձեռքը, որ չէր կարողանում շարժել, սկսել է աննշան շարժել։ Բժիշկներն ամեն ինչ անում են նրան արագ ոտքի կանգնեցնելու համար»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը։
Հիշեցնենք, որ մարտի 5-ին Գյումրիում դաժան ծեծի էին ենթարկվել մայրն ու նրա անչափահաս դուստրը. կինը մահացել է, իսկ փոքրիկ աղջնակը ծայրահեղ ծանր վիճակում մարմնական բազում վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։
Մորն ու աղջկան դաժան ծեծի ենթարկած 28–ամյա տղամարդուն կալանավորել են։ Հայտնի է, որ նա 4 անգամ դատված է եղել։
Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներ չեն մասնակցել. լուսանկար