Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կիջնի. եղանակի տեսություն

Ինչպես կանխատեսել են օդերևութաբանները, հանրապետության տարածքում առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հանրապետության տարածքում մարտի 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի գիշերը, 15-ին առանձին շրջաններում, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Տեղեկությունը հրապարակել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը։

Էջմիածնում 1 շաբաթով փակվել է մարզադպրոցը, չեղարկվել է «Այո»–ի քարոզարշավը. քաղաքապետ

Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, 13-15-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, ապա կիջնի. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ևս մարտի 13-ի, 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի գիշերը, 14-ին, 15-ի գիշերը, 16-ի ցերեկը, 17-ին սպասվում են տեղումներ։

«Արմենիա» ավիաընկերությունը կասեցնում է իր չվերթերի գերակշիռ մասը

Մարտի 13-ի գիշերը մայրաքաղաքում կգրանցվի 8-10 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կլինի + 19, +21։