ՌԱԴԻՈ

Մելիքյան. «ԶԼՄ–ները` որպես բիզնեսի տեսակ, կորոնավիրուսի պատճառով կորուստներ կունենան»

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է այն հարցին, թե լրատվամիջոցներն ինչպես պետք է մատուցեն կորոնավիրուսի վերաբերյալ տեղեկությունները, և ինչ ազդեցություն կարող է ունենալ վարակը ԶԼՄ–ների գործունեության վրա։
Sputnik
Մելիքյան. «ԶԼՄ–ները` որպես բիզնեսի տեսակ, կորոնավիրուսի պատճառով կորուստներ կունենան»

Աշոտ Մելիքյանը լրատվամիջոցներին հորդորում է տվյալ պայմաններում կարևորագույն տեղ հատկացնել պաշտոնական տեղեկատվությանը, որովհետև ավելի հավաստի աղբյուր դժվար է պատկերացնել։

Խուճապը միայն սոցցանցերո՞ւմ է, կամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը Հայաստանում

Ըստ նրա` մյուս կողմից, իհարկե, պետք է հետևել այն սկզբունքին, որ պաշտոնական տեղեկատվությունը նույնպես կարող է կասկածի ենթարկվել և ստուգվել նաև այլ աղբյուրներից։

«Ամեն դեպքում այն լրագրողական գործելաոճը, որի համաձայն` տեղեկատվությունը ստուգվում է և ճշտվում մի քանի աղբյուրներից, դա տվյալ պարագայում էլ ավելի խստորեն պետք է պահպանվի։ Անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի բնակչությանը հասնի ճշգրտված, օբյեկտիվ տեղեկատվություն` առանց որևէ շահարկումների, այդ թվում նաև քաղաքական«»,– նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Մելիքյանի դիտարկմամբ` լրագրողի աշխատանքը բոլոր դեպքերում համարվում է ամենառիսկայիններից մեկը։ Ըստ նրա` լրագրողները պետք է ուղղակի ավելի զգոն լինեն, իրենց աշխատանքում պահպանեն անձնական հիգիենայի կանոնները։ Աշոտ Մելիքյանը չի բացառում, որ հենց դիմակներով կարելի է գնալ հարցազրույցների, որպեսզի մարդիկ ավելի պաշտպանված լինեն։

Բաղրամյան 26–ում կորոնավիրուսի դեմ պայքար են սկսել. տեսանյութ

Ըստ նրա` բոլոր ոլորտներն էլ տուժում են կորոնավիրուսից, ուստի լրատվամիջոցներն էլ` որպես բիզնեսի տեսակ, կունենան կորուստներ, ինչին նույնպես պետք է պատրաստ լինել։ Ըստ նրա` ի վերջո առողջությունից ավելի թանկ բան չկա, տնտեսապես տուժելը դեռ ամենածանր կորուստը չէ։

Մելիքյանը համոզված է, որ լրագրողներն ու լրատվամիջոցներն այս փորձությունը նույնպես կհաղթահարեն։

Շիրակում խուճապ ու կորոնավիրուսի դեպքեր չկան. Պետրոսյանը` մարզում տիրող իրավիճակի մասին