Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել

Կանադայի կառավարության ղեկավարն ու նրա կինը մեկուսացվել են։ Աշխատանքային բոլոր բանակցությունները Թրյուդոն կվարի տանից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտ — Sputnik. Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ՝ Սոֆի Գրեգուար–Թրյուդոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Կանադայի վարչապետի մամուլի քարտուղար Քեմերոն Ահմադն այդ նորությունը հայտնել է իր Twitter–ի միկրոբլոգում։

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում նոր «կասկածյալների» են տեղավորել

Ահմադը վարչապետի տիկնոջը շուտափույթ առողջացում է մաղթել։

Մարտի 12-ին հայտնի էր դարձել, որ Թրյուդոն և նրա կինը կարանտինի մեջ են կորոնավիրուսի ախտանշաններ ունենալու պատճառով։ Նշվում է, որ նման որոշում ընդունվել էր ամուսինների` Լոնդոնից վերադառնալուց հետո։ Վարչապետի կնոջ մոտ վիրուսի ախտանշաններ էին ի հայտ եկել, այդ թվում փոքր-ինչ բարձր ջերմություն։ Կանադայի վարչապետը բոլոր բանակցությունները կվարի հեռախոսով։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել

2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է նոր կորոնավիրուսը։ ԱՀԿ–ն միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել և հիվանդությանը տվել COVID-2019 պաշտոնական անվանումը։ Այժմ վտանգավոր վարակը տարածված է աշխարհի բազմաթիվ երկրներում։

Ի՞նչ է համավարակը, և արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակ է հայտարարել։ Կազմակերպությունը կոչ է արել բոլոր երկրներին միանալ նոր վարակի դեմ ակտիվ պայքարին։