ՀՖՖ-ն հետաձգում է բոլոր մրցաշարերը

Կհետաձգվեն Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի մրցաշարերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ որոշում է կայացրել մինչև մարտի 23-ը դադարեցնել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը:

«Հաշվի առնելով Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ի հայտ գալն և դրա հետագա տարածումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաև հիմք ընդունելով կառավարության կոչը` հետաձգում ենք մրցաշարերը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կաթիլային է ընդունել և գնացել նշանդրեքի. մեկուսացվել են կնոջ հետ շփված ոսկերիչը, վարսավիրը

Ըստ այդմ՝ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 18-րդ, Առաջին խմբի առաջնության 22-րդ և 23-րդ տուրերի, ինչպես նաև VBET Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան հանդիպումները հետաձգվում են:

Չի կայանա նաև այսօր նախատեսված Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի ասուլիսը։

Նշենք, որ համաշխարհային մակարդակով հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ սպորտային իրադարձություններ։

Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ

Հիշեցնենք` պաշտոնապես Հայաստանում հիվանդների թիվը 6-ն է, բայց վարակվածները կարող են ավելի շատ լինել։ Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին, 2 շաբաթ ժամկետով։ Մարտի 11-ին հյուրանոցում կարանտինի են տեղավորել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։