Հայաստանում զգալի ցրտելու է. Գագիկ Սուրենյանը ցավով է հայտնել լուրը

Հայաստանի գլխավոր օդերևութաբանի գրառումը մտահոգել է մարդկանց, քանի որ մասնագետների խոսքով` ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հաջորդ շաբաթվանից Հայաստանում եղանակի կտրուկ փոփոխություն կլինի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը:

«Մարտի 16-18-ին օդի ջերմաստիճանը 12-14 աստիճանով նվազում է։ Ցավոք...»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նրա գրառմանը հաջորդել են մեկնաբանությունները։

«Կորոնավիրուսին ջերմություն էր պետք», «է՜, լավ չէ», «այ քեզ փորձանք»,– գրել են օգտատերերը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին, վիրուսները ոչնչանում են արևի տակ և տաքության արդյունքում։

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան էր ժամանել փետրվարի 28-ին:

Կորոնավիրուսի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը վերապրոֆիլավորվում է

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան)։

Շիրակում խուճապ ու կորոնավիրուսի դեպքեր չկան. Պետրոսյանը` մարզում տիրող իրավիճակի մասին

Մարտի 12-ի երեկոյան ՀՀ վարչապետն ու առողջապահության նախարարը հայտարարեցին ևս 2 նոր հաստատված դեպքի մասին։ Նրանցից մեկը վարակակիրներից մեկի ամուսինն է, մյուսը՝ մորաքրոջ տղան։ Նրանք տեղափոխվել են Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց։

Այսօր` մարտի 13–ին, Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու ևս 2 դեպք հաստատվեց։

Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը 2 շաբաթ ժամկետով «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին։ Մարտի 11-ին հյուրանոց են տեղափոխել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։

Ինչպես են ապրում Ծաղկաձորում կորոնավիրուսի պատճառով մեկուսացվածները, ով է նրանց կերակրում