ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանում օրական մոտ 6-7 տոննա ալկոգել է արտադրվում։
«Երեկ հանդիպել եմ ալկոգելի արտադրությամբ զբաղվող ներքին արտադրողների հետ։ Խնդիրն այն է, որ խոշոր դեղատնային ցանցերում առավոտյան ստանում են ալկոգել, որը շատ արագ վերջանում է»,–ասաց Գևորգյանը։
Նրա խոսքով` կա նաև ալկոգելի պահեստավորված որոշակի խմբաքանակ և եթե ուսումնական հաստատություններին դասերը սկսվելուց հետո պետք լինի այն, իրենք կարող են տրամադրել։ Գևորգյանի հավաստմամբ` ալկոգելի մասով գնային փոփոխություն չկա։
Առնվազն մինչև մարտի 23-ը կրթական հաստատությունների աշխատանքը կդադարեցվի. Փաշինյան
Անդրադառնալով մի շարք դեղատներում բժշկական դիմակների բացակայությանն ու դրանց բարձր գնին` Գևորգյանը նշեց, որ որոշ տնտեսվարողներ փոքր, լոկալ արտադրություն են սկսել։ Նրանց արտադրած դիմակի գինը 150-200 դրամ կլինի։ Բացի այդ, ըստ Գևորգյանի, մեծ տնտեսվարողները հայտնում են` դիմակների գների նվազման միտում կա, որովհետև Չինաստանն էլ է սկսել վաճառք առաջարկել։
Հիշեցնենք` պաշտոնապես Հայաստանում կորոնավիրուսով հիվանդների թիվը 6-ն է, բայց վարակվածները կարող են ավելի շատ լինել։ Մարտի 12-ի դրությամբ Ծաղկաձորում պաշտոնապես մեկուսացված է ընդհանուր առմամբ 98 մարդ։ Նրանցից 31-ը «Գոլդեն փելես» հյուրանոց են տեղափոխվել դեռ մարտի 1–ին, 2 շաբաթ ժամկետով։ Մարտի 11-ին հյուրանոցում կարանտինի են տեղավորել ևս 10 մարդու, իսկ մարտի 12-ին` ևս 57–ին։ Նրանք բոլորը ուղիղ շփում են ունեցել կորոնավիրուսով վարակված մարդու հետ։
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում ուսումնական պրոցեսը դադարեցվել է մինչև մարտի 23–ը։
Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ