Ադրբեջանցիները գնդացրով կրակ են բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան գործողություններից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ադրբեջանական կողմի տարածած լուրերը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, իրականությանը չեն համապատասխանում։

«Իջևանի հատվածում 12-12։30–ին Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Կրակոցների հետևանքով որևէ վնաս չենք կրել, տուժածներ չկան»,–ասաց Ստեփանյանը։

Նրա խոսքով` հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

Զախարովան պատասխանել է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին էսկալացիայի մասին հարցին

Ստեփանյանը նշեց` ՀՀ ԶՈՒ–ն հավատարիմ է մնում որդեգրած մարտավարությունը` բնակավայրերի ուղղությամբ չեն կրակում։

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ադրբեջանական կողմը կրակել էր Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի ուղղությամբ։ Հակառակորդը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել էր սահմանամերձ գյուղը։ Կրակոցներից վնասվել էր գյուղի բնակիչներից մեկի տան պատշգամբի պատը։

Ինչու է հենց հիմա Ադրբեջանն ակտիվացել Նախիջևանում, ու ինչ կա այս ամենի հետևում