ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Մարտի 12–ի համաշխարհային ֆոնդային շուկաների անկումից հետո 20 ամենահարուստ մարդկանց կարողությունը կրճատվել է 78 միլիարդ դոլարով։ Տեղեկությունը հաղորդում է Forbes ամսագիրը։
«Dow Jones–ի ինդեքսը 1987թ–ից այս կողմ վատթարագույն նվազումն է է ցույց տվել, իսկ կորոնավիրուսի հետ կապված վախերը բերել են համաշխարհային շուկաների անկման։ Այդ ֆոնին աշխարհի քսան ամենահարուստ մարդիկ, ընդհանուր առմամբ, մեկ օրում ավելի քան 78 միլիարդ դոլար են կորցրել»,–գրում է ամսագիրը։
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որը գլխավորում է այդ ցանկը, 8 միլիարդ դոլար է կորցրել, հիմա նրա կարողությունը կազմում է 104.4 միլիարդ դոլար։ «Louis Vuitton Moët Hennessy» ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն աղքատացել է 7.7 միլիարդ դոլարով։ Facebook–ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը 5.7 միլիարդ է կորցրել, իսկ Oracle–ի հիմնադիր Լարիի Էլիսոնի կարողությունը նվազել է 5.6 միլիարդ դոլարով։
Կորոնավիրուսով վարակվածների, մահացածների և բուժվածների թիվն աշխարհում. մարտի 13-ի տվյալներ
Մարտի 12–ին ամերիկյան բորսաների ինդեքսները 9.5–10% –ով կրճատվել են կորոնավիրուսի պատճառով Եվրոպայից ԱՄՆ ժամանումների 30-օրյա արգելքի մասին` Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո։ Արգելքն ուժի մեջ է մտնում այսօր` մարտի 13-ին։ Եվրոպայի բորսաների ինդեքսները նույնպես նվազել են 11-16%–ով։
Forbes-ը խորհուրդ է տալիս այցելել Գյումրի. այն աշխարհի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում է
Օրն անհաջող էր նաև ռուսաստանյան միլիարդատերերի համար։ Համաշխարհային շուկաների անկումից նրանք մեկ օրում ավելի քան 15 միլիարդ դոլար են կորցրել համաձայն Bloomberg Billionaires Index–ի ցուցանիշային տվյալների։ Բոլորից շատ կորուստ ունեցել է «Նորնիկելի» սեփականատերերից մեկը` Վլադիմիր Պոտանինը. նրա կարողությունը մեկ օրում կրճատվել է 1.71 միլիարդ դոլարով։ Սակայն նա առաջվա պես շարունակում է գլխավորել BBI–ի ռուս միլիարդատերերի ցուցակը։
Քաղավիացիայի ոլորտում ստեղծված վիճակը համեմատում են 2–րդ համաշխարհայինի հետ