Արդարադատության նախարարությունը վստահեցնում է` ՔԿՀ–ներում խուճապի հիմքեր չկան

Նախարարությունն ազատությունից զրկված անձանց հարազատներին հորդորում է զերծ մնալ քրեակատարողական հիմնարկներ այցելելուց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է` քրեակատարողական հիմնարկներում COVID-19 կորոնավիրուսային հիվանդության դեպքեր չեն արձանագրվել և այդ հիվանդությանը բնորոշ կլինիկական ախտանշաններով հիվանդներ չկան։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը կորոնավիրուսով է վարակվել

«Ազատությունից զրկված անձանց շրջանում պարբերաբար անցկացվում են անհրաժեշտ բուժզննման, այդ թվում` ջերմաչափման և արտաքին զննման աշխատանքներ։ Առողջության հետ կապված գանգատներ ներկայացնող դատապարտյալները և կալանավորված անձինք անհապաղ ենթարկվում են առավել խորացված ստուգման և ախտորոշիչ հետազոտման»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, համապատասխան բացատրական աշխատանքներ են տարվել և դրանց հիման վրա խիստ հսկողություն է սահմանվել քրեակատարողական հիմնարկներ դատապարտյալների և կալանավորված անձանց հարազատների այցելությունների նկատմամբ։

Սիրիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը հորդորում է հյուպատոսական հաշվառում անցնել

Քրեակատարողական հիմնարկներում խուճապի հիմքեր չկան։ Նախարարությունն ազատությունից զրկված անձանց հարազատներին հորդորում է զերծ մնալ քրեակատարողական հիմնարկներ այցելելուց։