«Թումոն» մեկ ամիս փակ կլինի. կորոնավիրուսով վարակված իտալացին այդ շենքում է աշխատել

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնից պարզաբանել են բոլոր կենտրոնները մեկ ամսով փակելու իրենց որոշումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանի և Արցախի բոլոր «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնները փակ կլինի մինչև ապրիլի 12-ը ներառյալ: Այդ մասին գրառում է արվել կենտրոնի Facebook-յան էջում:

««Թումո» կենտրոններում շուրջ 20 հազար պատանի է սովորում ու, հաշվի առնելով այդ բարձր ակտիվությունը, մենք որոշեցինք ժամանակավորապես դադարեցնել դասերը, որպեսզի նվազեցնենք բոլոր ռիսկերն ու հնարավորություն տանք թումոցիներին շարունակել իրենց առողջ և բնականոն առօրյան»,–ասված է հաղորդագրության մեջ:

Կիրակի օրը ևս մեկ չվերթ է սպասվում Իտալիայից. կառավարությունում քննարկել են` ինչ անել

«Թումո» կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ կորոնավիրուսով վարակված Իտալիայի քաղաքացին իտալական «Ռենկո» ընկերության աշխղեկն է, որ «Թումոյի» շենքի 6-րդ հարկում գործող գրասենյակի շինարարությամբ է զբաղվել։

«Մեր պայմանավորվածությունները վերանայեցինք, պարզելու՝ արդյոք այդ անձը մեզ մոտ հասանելիություն ունեցել է, պարզվեց` ոչ: Ավելի համոզվելու համար տեսախցիկները նայեցինք: Այդ մարդը «Թումոյի» հատվածում չի եղել», - ասաց Բուդաղյանը: 

Վերջինս նշել է, որ «Թումոյում» դասերի չեղարկման մասին որոշումն այս դեպքի հետ կապված չէ։ Բուդաղյանն ընդգծել է, որ մի քանի օր է արդեն ղեկավար կազմի հետ քննարկում էին դասերը հետաձգելու որոշումը:

Հայաստան–Ղազախստան խաղը կչեղարկվի՞. պարզաբանում ՀՖՖ–ից

Հիշեցնենք` երեկ` մարտի 11-ին,  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի երեք նոր դեպք է բացահայտվել։ Երկուսը ՀՀ քաղաքացի են (45 և 27 տարեկան), մեկը՝ Իտալիայի (51 տարեկան), նա աշխատում է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: Այսօր հայտնի դարձավ, որ նրանցից մեկը Էջմիածնի բնակիչ մի կին է, որը 10 օր առաջ է Հայաստան ժամանել և հասցրել է մասնակցել հուղարկավորության և նշանադրության արարողությունների։

Էջմիածնի դպրոցներից մեկի բուժքույրը շփվել է կորոնավիրուսով վարակվածի հետ

Կորոնավիրուսով վարակվածների հետ շփվածներից 10-ին մեկուսացրել են «Գոլդեն փելեսում»։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ 31 հոգու մեկուսացրել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Նրանք բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են: