Թրամփը կորոնավիրուսի թեմայով դիմել է մարդկանց ու արգելք սահմանել Եվրոպայի համար

Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ից։ ԱՄՆ առաջնորդը հայտարարել է նաև, որ կմեղմի հարկային բեռը COVID-19–ից տուժած քաղաքացիների ու ձեռնարկությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է երկրի տարածք մուտք գործել Եվրոպայի բոլոր երկրներից, բացի Մեծ Բրիտանիայից։ ԱՄՆ նախագահը կորոնավիրուսի տարածման թեմայով իր տեսաուղերձում հայտարարել է, որ 30-օրյա սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն մարտի 13-ից։

Էջմիածնի քաղաքապետը հաստատեց` կորոնավիրուսով վարակվածներից մեկն իրենց քաղաքի բնակիչ է

Բացառություն կարվի այն ամերիկացիների համար, որոնք անհրաժեշտ հետազոտություն կանցնեն։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ–ի տարածքում կորոնավիրուսի բռնկումը ֆինանսական ճգնաժամ չէ, բայց Ամերիկայի իշխանությունը տնտեսական անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի։

«Սա պարզապես կարճ ժամանակահատված է, որը մենք կհաղթահարենք միասին», – հայտարարել է պետության ղեկավարը։

Ամերիկայում աշխատող մարդկանց ու գործող ձեռնարկություններին լրացուցիչ աջակցություն տրամադրելու համար նա կարգադրել է ցածր տոկոսներով վարկ տալ այն ընկերություններին, որոնք տուժել են հիվանդության բռնկումից։

Google ընկերությունը կորոնավիրուսի պատճառով խորհուրդ է տվել իր աշխատակիցներին տնից աշխատել

Թրամփը նաև հրահանգել է ԱՄՆ ֆինանսների նախարարին հետաձգել հարկային մուծումների ընդունումը (առանց տոկոսադրույքներ և տույժեր գանձելու) բնակչության որոշակի հատվածների ու մասնավոր ձեռնարկությունների համար, որոնց վրա ազդել է կորոնավիրուսի տարածումը։

Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ

Նրա խոսքով` ֆիզիկական և իրավաբանական անձանց համար հարկային մեղմացումն ավելի քան 200 մլրդ դոլար կտա ԱՄՆ տնտեսությանը և այդպիսով լրացուցիչ խթան կդառնա տնտեսության աճի համար։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ–ն հետևում է Չինաստանում և Հարավային Կորեայում տիրող իրավիճակին, և չի բացառել, որ եթե կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը բարելավվի, Վաշինգտոնն այդ երկրներում կվերանայի այս պահին գործող սահմանափակումները։

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ԱՄՆ 24 նահանգներում և Վաշինգտոնում արտակարգ դրություն է հայտարարվել։

Վերջին տվյալներով` ԱՄՆ–ում COVID-19–ով վարակվելու 1237 դեպք է գրանցվել, 37 մարդ մահացել է։

Կորոնավիրուսի պատճառով դիմակ են «հագել» Մոնա Լիզան ու Մայր Թերեզան