Օլիմպիական խաղերը կչեղարկվե՞ն. պատասխանել է Տոկիոյի նահանգապետը

Ճապոնիան կշարունակի օլիմպիադային պատրաստվելու աշխատանքները, սակայն չի բացառվում, որ խաղերն իսկապես հետաձգվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ֆոնին Ճապոնիայում կայանալիք օլիմպիական խաղերի չեղարկման հարցը չի քննարկվում։ Ըստ Kyodo գործակալության` այս հայտարարությունն արել է Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն։

Թոմ Հենքսն ու նրա կինը վարակվել են կորոնավիրուսով. դերասանն ասել է` որտեղ են վարակվել

Նա ասել է, որ Ճապոնիան պատրաստվելու է օլիմպիական և պարալիմպիկ խաղերի անցկացմանը, ինչպես և նախատեսված էր, սակայն չի բացառել մրցումների հետաձգման տարբերակը։

«Մեծ աշխատանք ենք արել։ Միջազգային օլիմպիական կոմիտեն կուսումնասիրի ընդհանուր իրավիճակն ու որոշում կկայացնի», – նշել է նահանգապետը։

Կորոնավիրուսը Հայաստանին արդեն միլիոնների վնաս է տվել. Նովրուզը գալիս է, իրանցիները` ոչ

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Տոկիոյում նախատեսված օլիմպիադան կարող է մեկ կամ երկու տարով հետաձգվել կորոնավիրուսի պատճառով։ Հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2020 թվականի մայիսին։

Վերջին տվյալներով` աշխարհում COVID-19–ի ավելի քան 124 հազար դեպք է գրանցվել։ Վարակվածներից 4589–ը մահացել են, 66,7 հազարը` բուժվել։ ԱՀԿ–ն հայտարարել է, որ COVID-19–ի բռնկումը կարելի է համավարակ համարել։

Թրամփը կորոնավիրուսի թեմայով դիմել է մարդկանց ու արգելք սահմանել Եվրոպայի համար