Երևանում տաք հագուստն ավելորդ է դառնում. եղանակի տեսություն

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների` օդի ջերմաստիճանը մարտի 13-ի գիշերը կբարձրանա, այնուհետև կնվազի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի — Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերն առանձին շրջաններում, ցերեկը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը մարտի 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում տաք հագուստն ավելորդ է դառնում. եղանակի տեսություն

Երևան քաղաքում նույնպես այսօր և վաղը, ինչպես նաև մարտի 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը սպասվում է անձրև։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը սպասվում է 20–22 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի ու Արցախի հովտային շրջաններում ջերմաստիճանն ավելի բարձր կլինի` +23 աստիճան։ 

Forbes-ը խորհուրդ է տալիս այցելել Գյումրի. այն աշխարհի 17 ամենագեղեցիկ վայրերի ցանկում է