Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. 25-ամյա աղջիկը տեղում մահացել է

Գեղարքունիքում տեղի ունեցած վթարի հետևանքով 3 մարդ տեղափոխվել են հիվանդանոց։ Նրանցից մեկը 4-ամյա աղջնակ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Shamshyan.com-ի տեղեկություններով` դեպը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 10-ին:

Սպանություն ավտոմեքենայով. Գավառի դեպքն ուղղակի ավտովթար չէր. տեսանյութ

Ժամը 23:50-ի սահմաններում Լիճք գյուղի բնակիչ, 27-ամյա Զովիկ Իրիցյանը իր վարած ՎԱԶ 21099 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի–Գետափ ավտոճանապարհի 45-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Երևանում 38 տարեկան տղամարդն ընկել է շենքի հիմքային փոսը

Վթարի հետևանքով վարորդ Զ. Իրիցյանը, նրա ուղևորներ` համագյուղացի, 52-ամյա Կարինե Իրիցյանը և Երևանի բնակիչ, 4-ամյա Սիրուշ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, Երևանի բնակիչ, 25-ամյա Մարիամ Իրիցյանը տեղում մահացել է: