Ցանկում ընդգրկված բոլոր տասը լուսանկարիչները Sony լուսանկարչական սարք են ստացել։ Այդ տեսախցիկները կօգնեն ավարտին հասցնել հաջորդ առաջադրանքը, և ըստ դրա էլ կորոշվի` ով է արժանանալու «Տարվա ուսանող–լուսանկարիչ» կոչմանը։
Մրցույթի հաղթողը 30.000 եվրո արժողությամբ Sony սարքավորումներ կստանա իր ուսումնական հաստատության համար։
Sony World Photography Awards 2020 մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում` պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, բաց կատեգորիա, երիտասարդություն, ուսանող։
Լավագույն աշխատանքները կցուցադրվեն գարնանը Լոնդոնում նախատեսված ցուցահանդեսում։