Ռուսաստանից Հայաստան փոխանցումները հնարավոր կլինի անել սմարթֆոնով

Փոխանցումը կատարվելու է ռուբլով, բայց Հայաստանում քարտին մուտքագրվելիս մեխանիկորեն փոխարկվելու է քարտի արժույթով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի - Sputnik. Ռուսական «Սբերբանկը» «Սբերբանկ օնլայն» հավելված է գործարկել։

Մարտիրոսյան. «ՀՀ բանկերի վրա տեխնոլոգիական հարձակումների թիվն աճել է»

Ինչպես նշվում է բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, «Սբերբանկը» գումարային փոխանցումների սեփական համակարգին է կցել նաև հայաստանյան իր առաջին գործընկերոջը։

«Այժմ «Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածի օգտատերերը կկարողանան դրամական փոխանցումներ կատարել քարտերին, այդ թվում` «Էվոկաբանկի» հաճախորդների հաշիվներին», - տեղեկացնում է բանկը։

HSBC–ն հեռանո՞ւմ է Հայաստանից. Կենտրոնական բանկի մեկնաբանությունը

Ըստ նույն հաղորդագրության` փոխանցումը կատարվելու է ռուբլով, բայց Հայաստանում քարտին մուտքագրվելու դեպքում գումարը մեխանիկորեն փոխարկվելու է քարտի արժույթով: Փոխանցումն իսկույն հայտնվելու է ստացողի քարտին:

«Էվոկաբանկի» վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի խոսքով ՝ Ռուսաստանում շատ հայեր են ապրում, որոնք պարբերաբար գումարներ են փոխանցում Հայաստանում ապրող իրենց հարազատներին ու մերձավորներին:

«Նոր գործիքն «Էվոկաբանկի» քարտատերերի համար էապես կհեշտացնի Ռուսաստանից արագ գումար ստանալու գործընթացը», - ասել է նա:

«Սբերբանկ օնլայնով» հնարավոր է նաև փոխանցումներ անել Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի բանկերին:

Հայաստանում սկսել են ավելի ակտիվ օգտագործել բանկային քարտերը