Լևոն Տեր–Պետրոսյանը Բրյուսել մեկնելու հրավեր է ստացել, բայց չի գնալու. ՀԱԿ փոխնախագահ

Լևոն Զուրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է շրջանառվող լուրերին, թե Տեր–Պետրոսյանը Փաշինյանի բրյուսելյան այցից հետո որոշել է մեկնել այնտեղ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը չի պատրաստվում մեկնել Բրյուսել, չնայած նման հրավեր եղել է: Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց լուրը, թե Տեր–Պետրոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո որոշել է ինքն էլ գնալ այնտեղ։

Սերժ Սարգսյանն օրինական ճանապարհով լքել է երկիրը. նա հանդիպել է Դոնալդ Տուսկին

Նիկոլ Փաշինյանը մեկնում է Բրյուսել

«Եվրապառլամենտից նման հրավեր կա, բայց որոշել ենք, որ ես եմ գնալու Բրյուսել։ Այնտեղ ստանդարտ հանդիպումներ կլինեն` կապված պառլամենտի Եվրոպայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունների դաշինքի (ԱԼԴԵ) գործունեության հետ»,–ասաց Զուրաբյանը։

Նրա խոսքով` ԱԼԴԵ–ն ժամանակ առ ժամանակ կլոր սեղաններ է անցկացնում ` Արևելյան գործընկերության երկրների լիբերալ կուսակցությունների ներկայությամբ։ Սա Հայ ազգային կոնգրեսի` ԱԼԴԵ–ի կլոր սեղաններին մասնակցելու առաջին հրավերը չէ։

Հիշեցնենք, որ Փաշինյանը Բրյուսել էր մեկնել մարտի 9–ին։ Այցի շրջանակում վարչապետը հանդիպել էր ԵՄ-ում Եվրոպական ամենամեծ ժողովրդական կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկի հետ:

ՀՀ երկրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը ևս օրերս Բրյուսելում հանդիպեց ԵԺԿ առաջնորդի հետ:

«Դուք կարող եք ինձ վրա հույս դնել իմ նոր պաշտոնում». Տուսկը` Փաշինյանին