Եվրասիական բանկն ուզում է վարկ տալ Զանգեզուրի կոմբինատին ու «Սպայկային»

ԵԱԶԲ–ն արդեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսեր է գնել։ Չնայած ստեղծված դժվարություններին` շարունակում է դիտարկվել նաև «Սպայկա» ընկերության վարկավորման հնարավորությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Անդրեյ Բելյանինովն այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում նշեց, որ բանկը պատրաստ է Հայաստանում արդյունաբերական նախագծեր վարկավորել։

ԵԱԶԲ–ի նախագծերը «Սպայկայի» և Ucom–ի հետ դադարեցվել են, իսկ «Էլցանցերի» հետ ամեն ինչ լավ է

Նա ասաց, որ ԵԱԶԲ–ն արդեն գնել է Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերության` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերը։ Հայաստանի չափանիշներով` այդ ընկերությունը կարելի է համարել երկնագույն խաղանիշ (այսինքն` խոշոր ու ֆինանսական առումով վստահելի ընկերություն)։ Այդ պատճառով բանկն ուզում է ընկերությանը վարկ առաջարկել նաև ընթացիկ գործունեության համար։

Նախորդ տարի քննարկվել է հանրապետությունից միրգ ու բանջարեղեն արտահանող ամենախոշոր ընկերության` «Սպայկայի» վարկավորման հարցը։ Այն անցած տարի բորբոսապանիրների խոշոր գործարան է բացել։

Այդ հարցը որոշ ժամանակով հետաձգվում է, թեև ամբողջովին չի հանվել օրակարգից։ Առաջացած լրացուցիչ ռիսկերի պատճառով Եվրասիական բանկը դեռ լրջորեն չի դիտարկում այդ նախագիծը, սակայն ուզում է այս տարվա երրորդ եռամսյակում վերադառնալ դրան։

«Նախագիծն ամեն դեպքում լավն է, պետք է պարզապես նորից գնահատել այն», – ավելացրեց նա։

ԵԱԶԲ–ն պատրաստ է մասնակցել Հայաստանում կանաչ էներգետիկայի նախագծերին

ԵԱԶԲ–ն ծրագրում է 110 միլիոն դոլարի հասցնել Հայաստանում ներդրումային կապիտալը

2019 թվականի նոյեմբերին ընկերության դեմ քրեական գործ էր հարուցվել այն հիմքով, որ նախկին իշխանության օրոք «Սպայկան» երրորդ երկրներից հայկականի անվան տակ միրգ ու բանջարեղեն էր արտահանում` խուսափելով հարկերից։

Եվրասիական բանկը շարունակում է վարկային գծեր տրամադրել Հայաստանի մասնավոր բանկերին, բանկերն իրենց հերթին վարկավորում են տեղական փոքր ու միջին բիզնեսը։

«Նախագծերը ֆինանսապես այնքան էլ տարողունակ չեն, բայց երևի դա կապված է մեր չափից ավելի զգուշավորության հետ», –ավելացրեց Բելյանինովը։

Հիշեցնենք`բացի այդ, Եվրասիական բանկը 17 միլիոն դոլարի վարկ էր տրամադրել Հայաստանի էլեկտրացանցերն արդիականացնելու համար։

Եվրասիական աղբյուրները երկու հաստատության միջոցով են վարկավորում անում Հայաստանում` Եվրասիական զարգացման բանկ ու Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամ։ ԵԱԶԲ–ի միջոցով իրագործվել ու իրագործվում են 224 միլիոն դոլար արժողությամբ 14 նախագիծ, իսկ ԿԶԵՀ–ն` 490 միլիոն արժողությամբ 3 նախագիծ։

ԵԱԶԲ–ն քննարկում է «Զվարթնոց» օդանավակայանում ներդրումների նախագիծը