Դեսպանությանը պետք են Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների կոնտակտային տվյալները

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Իտալիայում գտնվող իր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ աշխատանքներ է տանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Իտալիայում Հայաստանի դեսպանությունն այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիներին հորդորում է հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել իրենց կոնտակտային տվյալները։ Տեղեկությունը հրապարակված է դեսպանության` Facebook–ի էջում։

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է. նոր թվեր

Նշվում է, որ տիպի կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով Իտալիայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ձեռնարկում է միջոցներ Իտալիայում գտնվող իր քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ։

Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում

«Խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում դեսպանությանը տրամադրել ձեր՝ ՀՀ քաղաքացու անձնագրի, մուտքի արտոնագրի կամ կացության թույլտվության պատճենները, կոնտակտային տվյալները (Իտալիայում գտնվելու նպատակ, հեռախոսի համար, էլեկտրոնային հասցե և Իտալիայում կեցության հասցե)՝ այս օրերին դեսպանության հետ մշտական կապը պահպանելու նպատակով»,–ասվում է դեսպանության հայտարարության մեջ։

Հիշեցնենք` 2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։

Աշխարհում վարակի տարածման քարտեզում նշված է, որ Covid-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 114 452–ի։

Իտալիայում կորոնավիրուսի տարածման պատճառով փակվում են թանգարանները, թատրոնները

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Առաջին տեղում Չինաստանն է, որտեղ վարակվածների թիվը հասել է

80 956–ի։ Վարակվածների թվով երկրորդ տեղում Իտալիան է (10 հազար 149 վարակված կա, 631–ը մահացել են)։

Երրորդ տեղում Հարավային Կորեան է, որտեղ վարակվածների թիվը հասել է 7755–ի, 54 մարդ մահացել է։ Հայաստանի հարևան Իրանում

Իրանում 8042 վարակված կա, 291–ը մահացել են։ Հնգյակը եզրափակում է Ֆրանսիան, որտեղ 1784 վարակված կա, 33–ը մահացել են։

Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Երևան են ժամանել ԱՀԿ փորձագետները