ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Աշխարհում վարակի տարածման քարտեզում նշված է, որ Covid-19 նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 119 հազար 120–ի։
Չինաստանում երեկ վարակից ևս 22 մարդ է մահացել։ Երկրում վարակի զոհերի ընդհանուր թիվը 3158 է, վարակվածները 80 956–ն են։ Մեկ օրվա մեջ կորոնավիրուսից 1578 մարդ է ապաքինվել, 24–ը վարակվել են։
Իտալիայում 10 հազար 149 վարակված կա, 631–ը մահացել են։ Իրանում 8042 վարակված կա, 291–ը մահացել են։ Հարավային Կորեայում վարակվածների թիվը հասել է 7755–ի, 54 մարդ մահացել է։ Ֆրանսիայում 1784 վարակված կա, 33–ը մահացել են։
2019 թվականի դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել էին երկրի Ուհան քաղաքում (Հուբեյ նահանգ) անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել են, որ հիվանդության հարուցիչը եղել է 2019-nCoV կորոնավիրուսը։
Կորոնավիրուսը «չհաղթեց» Ծաղկաձորին. ինչ իրավիճակ է զբոսաշրջային կենտրոնում