Երևանում 38 տարեկան տղամարդն ընկել է շենքի հիմքային փոսը

Բնակիչների ուժերով Ռոստոմ Ս.-ն դուրս է բերվել փոսից և հոսպիտալացվել «Արմենիա» բուժկենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի — Sputnik. Երևանում 38 տարեկան տղամարդն ընկել է շենքի հիմքային փոսը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, երեկ` մարտի 10-ին, ժամը 16:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նաիրի Զարյան փողոցի թիվ 72/2 շենքի մոտակայքում գտնվող շինհրապարակում տղամարդ է ընկել շենքի հիմքային փոսը:

Կոտայքի մարզում 26-ամյա կնոջը փորձել է խեղդել ամուսնու որդին

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ 1982 թ.-ին ծնված Ռոստոմ Ս.-ն շինհրապարակում կիսակառույց շենքից (մոտ 4 մ բարձրությունից) ընկել է շենքի հիմքային փոսը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը տեղի ուժերով Ռոստոմ Ս.-ն դուրս է բերվել փոսից և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Գյումրիում ծեծի հետևանքով մահացած 43-ամյա կնոջ թաղմանը հարազատներ չեն մասնակցել